«Խմբակցությունն ինչ դիրքորոշումով շարժվի առաջ, ես էլ այդպես կանեմ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ընդդիմադի՞ր պատգամավոր է լինելու:
Հարցին`պահանջելու՞ է իշխանության հրաժարականը, նա պատասխանեց. «Բայց ո՞վ է պահանջում հրաժարական»:
Արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ իր հայրը նեղացած է իշխանություններից, Արգամ Աբրահամյանն ասաց. «Ոչ, նեղացած չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ