Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պասիվ պատրիարքի կարիք չունենք». Կոմիտաս վարդապետը՝ Աթեշյանի մասին

Մայիս 18,2017 13:52

«Վաղը մենք կարող ենք հայտնվել մեկ այլ խնդրի առաջ: Աստված մի արասցե, եթե հանկարծ  Պոլսո պատրիարքությունն անկախություն հայտարարի, Աթեշյանը կարգալուծությունից հետո իրեն անկախ աթոռ հայտարարի, և նրան կաջակցի թուրքական կառավարությունը: Դրա համար պետք է շատ ավելի խոհեմ գտնվել, էմոցիաներից ձերբազատվել՝ երկպառակությունից խուսափելու համար»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հավանականությանը: Վարդապետի խոսքով՝ Աթեշյանը բարձր դասի հոգեւորական է, իսկ այդ դեպքում կարգալուծության հարցն ավելի է դժվարանում:

Բանախոսի դիտարկմամբ՝ Պոլսո փոխպատրիարք Աթեշյանի ընտրությունների հիմքում հայ-թուրքական շահերի բախում կա, ու ակնհայտորեն թուրքական որոշ ուժեր ցանականում են տեսնել նրան փոխպատրիարքի աթոռին.
«Այդ մենք պետք է որոշենք՝ ով պիտի բազմի Պոլսո պատրիարքի աթոռին, մենք պասիվ պատրիարքի կարիք չունենք: Իսկ Աթեշյանը համարում է՝ կամ ես, կամ ցունամի: Սա հոգևոր հոր կեցվածք չէ, ցավալի է, որ նա նման կեցվածք է որդեգրել: Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին և փառքին»:

Կոմիտաս վարդապետի խոսքով՝ Պոլսո պատրիարքարանի դռները դեռ  ոստիկանության կողմից կնքված են մնում, ոչ մեկ մուտք չունի, իսկ ընտրված փոխպատրիարք  Գարեգին Բեքչյանն էլ Գերմանիայում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031