Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանն ափսոսում է, որ Սեյրան Օհանյանը նախարար չէ (Տեսանյութ)

Մայիս 18,2017 13:42

«Հա ի՞նչ անենք, իրանք մեր ընկերներն են, շատ նորմալ եմ դրան նայում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մարտական ընկերներից ոմանք այժմ խորհրդարանում ընդդիմադիր դաշտում են: Լրագրողը նկատի ուներ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանին:

«Սաղ էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ ա մեր ընկերը, քաղաքականությունից դուրս մենք չենք կարա՞ ընկերություն անել, ամեն մարդ իրա մտածելակերպն ունի, ես իմ գաղափարներով, ինքը՝ իրա, էտի չի խանգարում մեր ընկերությանը»,- շարունակեց Սեյրան Սարոյանը:

Հարցին՝ Սեյրան Օհանյանի՞ն էլ է ընկեր համարում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այո, ոչ մի անգամ, ոչ մի բան չի փոխվել»: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ Սեյրան Օհանյանն այլևս նախարար չէ:

Սահմանային սրացումներին վերաբերվող հարցին էլ նա այսպիսի պատասխան տվեց. «Մենք պտի ուժեղ էղնինք, որ թուրքը սսկվի, նստի իրա տեղը: Գրող էլ չենք տա Ալիևի գլխին, 800 հեկտարի մասին էլ ասեցինք, որ ադրբեջանցիք ուրախանան»:

Հարցին՝ խորհրդարան չանցած ուժերից ո՞ւմ եք ամենաշատը կարոտելու, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, հո էս խորհրդարանը աշխարհի վերջը չի՞, այ ցավդ տանեմ, փողոց կա, ռեստորան կա, հարսնիք կա, կնունք կա, ոնց ֆռռում ես , էլի նույն մարդիկ են էլի»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031