Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ի քայլն Արմեն Աշոտյանը «մանկական հիվանդություն» որակեց

Մայիս 18,2017 13:38

«Իհարկե, այսօրվա իրենց քայլը Հայաստանի քաղաքական դաշտի մանկական հիվանդություն եմ համարում: Վստահ եմ, որ ապագայում մեր գործընկերները նման տեսակի քաղաքական որեւէ քայլերի չեն դիմի կամ քիչ կդիմեն»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը`անդրադառնալով «Ելք» դաշինքի այսօրվա քայլին: «Ելք»-ը, հիշեցնենք, բոյկոտել էր նախագահի եւ կաթողիկոսի ելույթները:

Լրագրողներն Արմեն Աշոտյանին հարցրել էին`իսկապե՞ս, որակապես ավելի լավ խորհրդարան ունենք ու հիշեցրել, որ իշխանությունը խոստանում էր ավելի լավ խորհրդարան: «Այսօր ԱԺ աշխատանքներին գանահատական տալը ավանս է, թեպետ անհատական կազմը խոստումնալից է, այդ թվում ընդդիմության, չեմ ուզում դրական գնահատականների մեջ շրջացել նաեւ ընդդիմության գործոնը»,- ասաց նա:

Իսկ ԱԺ-ի դերը, որակը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, Սահմանադրությունն է տվել. «Նշանակում է, որ այսօրվա գումարման խորհրդարանը մեծ առաքելություն ունի: Չեն ուզում նսեմացնել նախորդ ԱԺ-ի աշխատանքերը: ԱԺ-ին այսօր տրված է պատմական շանս, այդ մասին խոսեց նաեւ երկրի նախագահը: Յուրաքանչյուրիս դերն այստեղ շատ ավելի մեծ է, քան գուցե հետաքրքիր, բայց դատարկ հռետորաբանություն, գուցե հիշվող վերնագիր, բայց բովանդակությունը, ներվը այս աշխատանքների մեջ ոչ թե պետք է գերիշխի, այլ ստեղծի միտք, լուծման տարբերակներ փոխանցի մեր հասարակությանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031