Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մի թողեք չակերտները բացեմ» (Տեսանյութ)

Մայիս 18,2017 13:05

«Բոլորն էլ աշխատելու են, բոլորը մեր թիմակիցներն են, մեծ գործ են կատարել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով իրենց կուսակցությունում առկա մանդատային թնջուկի մասին հարցին՝ պատասխանեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Սերժ Սարգսյանի`ելույթից եւ խորհրդարանից հեռանալուց հետո, Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ շատ այլ պատգամավորներ, լքեցին դահլիճը:

Լրագրողներն ուղիղ հարց հնչեցրեցին`այդ ութ անձինք մանդատները դնելո՞ւ են, թե՞ ոչ: «Կդնեն էլ, չեն էլ դնի…»,- եղավ պատասխանը:

Այսօրվա նիստին, ի դեպ չէին մասնակցում Իշխան Զաքարյանը եւ մանդատային սկանդալի հերոսներից Խաչիկ Մանուկյանը: Գագիկ Ծառուկյանը չգիտի, թե ինչո՞ւ չեն եկել: Խորհուրդ տվեց զանգել եւ իրենցից հարցնել:

Շարունակելով «մանդատային» թեման, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Որ գնացին, լավ արին գնացին, կեսը շտապել են, կեսը տեղեկացված չեն, կեսին էլ ես եմ ուղարկել, լավ եմ արել, որ ուղարկել եմ, ինչ ես ուզում»:

Նա անուններ չհնչեցրեց`ո՞ւմ է ինքն ուղարկել եւ ինչո՞ւ, ասաց. «Մի թողեք չակերտները բացեմ»: Բայց ասաց, որ քամիներ են եղել. «Քամիներ եղել են եւ մեր կողմից եւ ձեր կողմից եւ այլ կողմից»:

Մանրամասները` տեսանյութում

Ի դեպ, դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր`մանդատը դնել-չդնելու հարցը հստակ չէ. «Խմբակցությունը կորոշի»: Իսկ Նապոլեոն Ազիզյանը կրկին պնդեց. «Մանդատը վայր չեմ դնելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031