ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ անսովոր չէ՞ ԱԺ նախագահ չլինել, սոսկ պատգամավորի կարգավիճակում լինել: Նա պատասխանեց, որ միշտ ասել է՝ ինքը Գալուստ Սահակյանն է եւ մնալու է Գալուստ Սահակյան:
Մեր հարցին՝ Արա Բաբլոյանն ինչպիսի՞ ԱԺ նախագահ կլինի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լավը կլինի: Եթե մերն է՝ լավը կլինի» ու մտավ Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ