Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարո՞ղ եմ բժիշկ նշանակվել… Բաբլոյանը լավ բժիշկ է, բայց ոչ լավ քաղաքական գործիչ». Պարույր Հայրիկյան

Մայիս 18,2017 12:50

«Արա Բաբլոյանի նշանակելուց մեկ օր առաջ, եթե 100 հոգու անուն հարցնեին, դուք Արա Բաբլոյանի անունը կտայի՞ք, չէիք տա…Երբ մարդն իր տեղում չէ, գործը ձախողվում է: Ստացվում է՝ արվում է ամեն բան, որ ամեն մարդ իր գործը չանի: Արա Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, լավ կազմակերպիչ, բայց լավ քաղաքական գործիչ չէ: Ես կարո՞ղ եմ բժիշկ նշանակվել: Իհարկե ոչ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Արա Բաբլոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելու մտադրության մասին լուրին:

Ամենասարսափելին Պարույր Հայրիկյանի համար այն է, որ Սահմանադրությունը կեղծած Սերժ Սարգսյանն է որոշումներ ընդունում. «Չկան Հայաստանի իշխանություններ, կան ռուսական ցանցի գործակալներ: Գործընթացներով էլ Հայաստանը ոչնչացնելու քաղաքականություն է տարվում»:

Ըստ նրա, իշխանությունները մի խնդիր են լուծում. ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան, ՀՀ-ն մշտապես կախման մեջ գտնվի ՌԴ-ից. «Սա մեկ օրվա մեջ չի արվում, այլ արվում է տևական և հետևողական աշխատանքով…Մենք՝ բոլորս, նպատակադրված գործընթացի ականատեսներ ենք: Կա Հայաստանը թուլացնելու նպատակաուղղված քաղաքականություն և դրան նպաստող սպասավորներ, լաքեյներ»:

Պարույր Հայրիկյանը կրկին հիշեցրեց Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնելու իրենց նախաձեռնության մասին, ասաց այդ նպատակով այժմ լրջորեն քննարկում են, նախատեսում են նաեւ լայնածավալ ստորագրահավաք սկսել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031