Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՛յ այդ ամենից հետո կարելի է «Նոյան տապան» էլ սարքել, մի հատ էլ Քեոփսի բուրգ կողքին. Սամվել Մարտիրոսյան. «168 ժամ»

Մայիս 18,2017 12:45

Մեծ քննարկում էր ծավալվել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում կատարած հետևյալ գրառման տակ. «Ոնց հասկացնես մարդկանց, որ սերվանդում պետք ա գրքեր լինեն, ոչ թե սերվիս, որ «Նոյան Տապանի» տեղը պետք ա լավ համալսարան կառուցել ու դասախոսներին նորմալ փող տալ»։

Այս առնչությամբ Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Մեգածրագրեր կարելի է թույլ տալ, երբ իրականացված են մինի ծրագրերը։ Այսինքն` եթե դու ունենաս տուրիստների համար լավ ճանապարհներ, աշխատող տրանսպորտ, զուգարաններ, ա՛յ այդ ամենից հետո կարելի է «Նոյան տապան» էլ սարքել, մի հատ էլ Քեոփսի բուրգ կողքին։ Բայց եղած իրավիճակում կառուցել «Նոյան տապան», այն էլ, ոնց հասկացա, կրկին ծառահատումներով, պետք չէ։

Ընդ որում՝ չեմ կարծում, որ այն առավել հետաքրքիր ինչ-որ բան է լինելու։ Այն, ինչ կարդացի, ահավոր անհետաքրքիր մի բան էր։ Կարծում եմ՝ մեզ մոտ խնդիր կա ոչ թե ինչ-որ պատմական բաներ ֆիքսելու, այլ, օրինակ, թեկուզ պատմության ֆակուլտետը հզորացնելու, գումարներ հատկացնելու Համալսարանին, և այլն»։

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031