Հանրապետության տարածքում`
Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1980 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.40C (1999 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.80C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:
ՀՀ ԱԻՆ