Հարցազրույց ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ
– Ադրբեջանը սրում է իրադրությունը սահմանին՝ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը, իսկ օրերս գործածել է նաև իսրայելական արտադրության «ՍՊԱՅԿ» կառավարվող հրթիռներ։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը փորձարկո՞ւմ էր նոր զինատեսակը, թե՞ քաղաքական շանտաժի ավելի խորքային ենթատեքստ կա այդտեղ։
– «Ռեգնումի» ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը շատ համոզիչ կերպով գրել է, որ այսօր Ադրբեջանի կողմից զենքի կուտակման և ավելացման տեխնոլոգիան ինքնին կրկնում է այն տեխնոլոգիան, որ կար նախքան ապրիլյան պատերազմը։ Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի։ Դա ակնհայտ է։ Նա չի փորձարկում զինատեսակի մոդելները, նա փորձում է հայկական կողմի ռեակցիան այդ հարձակումներին։ Եթե ես չեմ սխալվում, անցած գիշեր հայկական կողմն ընդունել է այդ կրակահերթերին համարժեք պատասխան տալու մասին որոշում, և հուսանք, որ դա զսպիչ գործոն կլինի Ադրբեջանի համար։
– ԱՄՆ ազգային հետախուզությունն իր տարեկան զեկույցում նշել էր, որ այս տարի պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
– Գիտեք, ես չեմ աշխատում ԱՄՆ ազգային հետախուզությունում, բայց որ իրադրությունը կարող է այդ աստիճան սրվել, այդ մասին ես խոսում եմ այս ամբողջ տարվա ընթացքում։
– Բայց Ադրբեջանն ունի՞ այդ ռեսուրսները՝ նոր պատերազմ սկսելու համար։
– Այո, ունի։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում