Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հանցագործությունների մասին ահազանգերը ստանալուց հետո ոչ այդքան դրանց բացահայտմամբ էին զբաղվում, որքան ահազանգողներին դիմադրելով ու խանգարելով. «Հայկական ժամանակ»

Մայիս 18,2017 12:10

Քննարկենք, թե ինչպես էր ոստիկանությունը թե այս, եւ թե նախորդ ընտրություններում արձագանքում ընտրակաշառքի ահազանգերին։ Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդները գտնում էին քաղաքացու, որը տեսախցիկի առջեւ պատմում էր, որ ընտրակաշառք է վերցրել (նշելով, թե ումից, որտեղ, երբ, ում հետ, ինչքան, ում համար), ոստիկանությունը ոչ միայն չէր բացահայտում հանցագործությունը, այլեւ, հակառակը, «սպանում էր» գործը… Ոստիկանություն այցելելուց հետո բոլոր այդ քաղաքացիներն ասում էին, որ թյուրիմացություն է եղել, եւ իրենք ընտրակաշառքի մասին ոչինչ չգիտեն։ Եվ, մեղմ ասած, հազիվ թե ընտրակաշառքի այդ պատրաստի գործերը փակելը լիներ ստորին կամ միջին սպայակազմի որոշմամբ, քանի որ իրենք դրա մոտիվացիան չունեն։ Դա, բնականաբար, եղել է վերեւից եկող հրամաններով։

Ոստիկանական ապօրինությունների մեկ այլ ապացույց էր «Ելքի» ակտիվիստների կողմից աղբամանում հայտնաբերված ոստիկանության ՊՊԾ գնդից Հանրապետական կուսակցության շտաբ ուղարկված ընտրողների ցանկով ֆաքսը։ Այն ապացուցեց ոստիկանության վարչական ռեսուրսի՝ Հանրապետական կուսակցության համար չարաշահվելու փաստը։ … Եվ ձեր մեջ կարող է հանկարծ կասկած առաջանալ, թե միգուցե այդ էլեկտրոնային նամակը ինչ-որ մի վատ ծառայողի նախաձեռնությունն էր, որը միգուցե ՀՀԿ-ի գաղափարական աջակիցն է։ Բայց այդ դեպքում այդ «վատ» ՀՀԿ-ական ոստիկանը որեւէ այլ ճանապարհով կուղարկեր ընտրողների ցուցակը, եւ ոչ ՊՊԾ գնդի ֆաքսով։

Ոստիկանության լկտիությունը, սակայն, արտահայտվեց այն ժամանակ, երբ «օրենքի պաշտպանները» ջանք չէին խնայում Հանրապետական կուսակցության շտաբներում հնարավոր հանցագործությունների մասին վկայող փաստերը Ազգային ժողովի պատգամավորներից պաշտպանելիս։ Նախ Նիկոլ Փաշինյանին փորձում էին չթողնել շտաբ, որտեղ նախորդ օրը ընտրակաշառք էր բաժանվում, իսկ հետո՝ քվեարկության օրը, Զարուհի Փոստանջյանին (դստեր հետ) բռնի ուժի կիրառմամբ դուրս հանեցին Տարոն Մարգարյանի շտաբից, ուր Փոստանջյանը փորձում էր ձեռք բերել հանցագործության մասին վկայող փաստեր։ Ուշադրություն դարձրեք, որ ոստիկանները հանցագործությունների մասին ահազանգերը ստանալուց հետո ոչ այդքան դրանց բացահայտմամբ էին զբաղվում, որքան ահազանգողներին դիմադրելով ու խանգարելով։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031