Լրահոս
Օրվա լրահոսը

2040 թվականին առնվազն 4 մլն պետք է դառնանք. Սերժ Սարգսյանն ԱԺ-ում խոսեց աշխատավարձի, թոշակառուների մասին

Մայիս 18,2017 11:51

ԱԺ անդրանիկ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց տնտեսական աճի մասին: Նա ասաց, որ անհրաժեշտ է տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը բարձր լինեն միջազգային միջին տարեկան տեմպերից, որպեսզի ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը կրճատվի աստիճանաբար:

Նա հայտարարեց, որ ՀՀ-ում անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց ձեռնարկատիրական ընդունակություններով. «Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին»: Նախագահն ասաց, որ անհրաժեշտ է նվազագույն պայմաններ ապահովել եւ քաղաքացուն հնարավորություն տալ փորձել բիզնես անել:

Նախագահն ընդգծեց, աղքատության կրճատման համար միայն նպաստ տալը բավարար չէ, պետք է աշխատատեղ ստեղծել: Պետք է պայմաններ ստեղծել, որ արտագաղթածները վերադառնան:

Խոսելով ժողովրդագրության մասին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2040 թվականին պետք է բնակչության թիվը հասնի առնվազն 4 մլն-ի: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր եւ իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը: Նվազագույն աշխատավարձի եւ աղքատության վերին շեմի հարաբերակցությունը պետք է շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի՝ մինչեւ 2020 թվականը եւ 300 տոկոսի՝ մինչեւ 2040 թվականը:

Անդրադառնալով թոշակառուներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանք պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Նախագահն ասաց, որ ինտելեկտուալ Հայաստան պետք է ունենանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031