Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի ապրումներն ու Էդուարդ Շարմազանովի անուղղելի լավատեսությունը

Մայիս 18,2017 11:44

«Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողներից մեկը նկատեց`ՀՀԿ-ն կադրային խնդիր ունի, քանի որ առանցքային պաշտոններում կրկին նույն դեմքերն են առաջադրվել: Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. «Ոչ մի կադրային խնդիր չունենք, այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իրենց ձայնը և ժողովրդի ընտրությունը չի քննարկվում»:

Մեկ այլ դիտարկման` ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ինքը, իսկ ՀՀԿ երիտթևի նախագահի պաշտոնում՝ Կարեն Ավագյանն արդյոք ցմահ են, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Եթե Կարեն Ավագյանի պաշտոնը փոփոխության ենթակա չէ, իմը հնարավորություն ունեն պատգամավորները չընտրել եւ փոփոխության ենթարկել»:

Նախկին նախարար, նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեծ ապրումներ ունեմ, որովհետև շատ եմ սիրում ԱԺ-ն՝ որպես վայր, որպես մտավոր աշխատատեղ: Այստեղ եմ այսօր և հիշողություններով, և ապագայի հանդեպ լավ էներգիայով»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031