Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, գիտենք, թե ովքեր են կանգնած Լեզվի տեսչությունը լուծարելու անփառունակ գործընթացի թիկունքում. «Հրապարակ»

Մայիս 18,2017 11:37

Երբեւէ Լեզվի տեսչությունը ձեռքերը ծալած չի նստել։ Մշակել եւ տեսչական բարեփոխումների խմբին է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը, ցավոք, որեւէ ընթացք չի ունեցել։ Չենք հարմարվել մեզ անհիմն պարտադրված իրավիճակին, թեպետ որոշ հրապարակումներում մեղադրվում ենք «սխրանքներ չգործելու եւ անտարբերության մեջ»։

Ցավոք, գիտենք, թե ովքեր են կանգնած տեսչությունը լուծարելու անփառունակ գործընթացի թիկունքում, գիտենք, թե ինչ խեղաթյուրված տեղեկատվություն են շրջանառում։ Մեր գործարարները եւ նրանց շահերը իբր թե պաշտպանողները մի յուրահատուկ խանդավառությամբ լծվել են այս ազգավնաս գործին։

Այն տպավորությունն է, որ հենց Լեզվի տեսչությունը լուծարվի, փոքր եւ միջին բիզնեսն աննախադեպ առաջխաղացում կունենա, օտարագիր եւ օտարահունչ թանկարժեք ապրանքանշանները տնտեսության աննախադեպ աճ կապահովեն՝ իրականում ոտնակոխ անելով մեր գերագույն արժեքները։

Ով՝ ով, բայց մենք լավ ենք պատկերացնում, թե ինչ կկատարվի, եթե չլինի այդ «զսպօղակը», որը Լեզվի տեսչություն է կոչվում, եւ որն ուզում են թողնել միայն «թղթի վրա»։ Մենք 25 տարվա փորձ ունենք այս ոլորտում եւ շատ լավ ենք ճանաչում հայ գործարարին, ծանոթ ենք նրա հոգեբանությանը։

Ճիշտ է, մեծ է գաղափարական տարբերությունը. 90-ականների գործարարների մտքի ծայրով չէր անցնի «լուծել հայերենի խնդիրը, եթե այդ լեզուն խանգարում է բիզնեսին»։ Իսկ նոր սերնդի մտքով ոչ միայն անցավ, այլեւ փորձում են իրականացնել։

Մարինե ՀՈՎՅԱՆ

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031