Հեղաշրջումները միայն համազարկերով ու կրակոցներով, ընտրություններ կեղծելով չեն լինում: Դա մի գործընթաց է, որը կարող է միանգամայն խաղաղ ընթացք ունենալ` որպես հետևանք հանգեցնելով պետության, քաղաքականության դեգրադացիային: Այն, ինչ այսօր տեսնում ենք Հայաստանում: Սա սովորական, խաղաղ հեղաշրջում է, քաղաքականության դուրսմղման գործընթաց, խորհրդային կառավարման ռեստավրացիա, պետական ինստիտուտների, անգամ` կուսակցությունների ապաքաղաքականացում և բարոյազրկում, քաղաքական դիսկուրսի բացակայություն: Ահա այն ամենի հակիրճ, լակոնիկ ձևակերպումն, ինչին հետևողականորեն հետամուտ է Սերժ Սարգսյանը, ով այս ծրագրի ամբողջական առարկայացումը սկսեց անցյալ տարվա օգոստոսից` «Ծռության» քաղաքական ավանտյուրան ծառայեցնելով իր ծրագրերին:
«Ծռերից» շատերը հաստատապես չէին պատկերացնում, որ իրենց կրակոցներն, առաջին հերթին, ուղղված են քաղաքականության դեմ ու հատկապես այս հարթության մեջ` դրանցից շահելու են ոչ թե հասարակությունը, ընդդիմությունը, այլ նա կամ նրանք, որոնց իշխանության երկարակեցությունը պայմանավորված է քաղաքականության չգոյությամբ:
Քաղաքականության սպանության նոր փուլը սկսվեց ՊՊԾ գնդում և ավարտվեց ՀՀԿ Գերագույն մարմնի երեկվա նիստում` մանկաբույժ Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ կարգելով: Կառավարման խորհրդարանական համակարգին անցած Հայաստանում վարչապետն ու ԱԺ նախագահը որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ, չունեն քաղաքական կենսագրություն: Գուցե ունեն ամբիցիաներ, ձգտումներ, բայց դրանք քաղաքական, ըստ այդմ` հանրային չեն ու չեն կարող ծառայեցվել պետությանը, նրա երկարաժամկետ շահերին:
Սարգիս Արծրունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում