Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum

Մայիս 18,2017 11:23

sut.am. Օրերս ռուսական Regnum գործակալությունը ներկայացրեց միուսումնասիրություն, համաձայն որի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները ունեն երկակի նշանակություն և կարող են կենսաբանական զենք ստեղծել:

Այս թեմային մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք՝ ապացուցելով նման պնդումների անհեթեթությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հրապարակել էր մի «ուսումնասիրություն», որում նշում էր, որ այս լաբորատորիաները կարող են կենսաբանական զենք արտադրել և այն օգտագործել «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ»:

Այս առումով մեկնաբանություն տարածեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, տեղեկությունները անվանելով քարոզչական և առաջարկեց լաբորատորիաների գործունեության վերաբերյալ տեղեկանալ Հայաստանի Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարություններից, քանի որ դրանք գտնվում են վերջիններիս բալանսի վրա:

Մենք կապվել էինք նաև Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի հետ: Վերջիններս նման պնդումները անհեթեթ են անվանել:
Այվազյանի այս հրապարակումը առավել անհեթեթ դարձավ, երբ մենք հրապարակեցինք ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացված գրությունը, որի համաձայն ռեֆերենս լաբորատորիաները օժանդակություն են ստանում նաև Ռուսաստանից:
Այսպիսով, Հայկ Այվազյանը հայտնվել էր ոչ այնքան նախանձելի վիճակում: Համաձայն Այվազյանի մտքի թռիչքի՝ սույն լաբորատորիաները լծված էին Ռուսաստանի դեմ «կենսաբանական դավադրություն» կազմակերպելով, այնինչ անգամ Ռուսաստանն է օժանդակում վերջինիս աշխատանքին:

Զարմանալի է միայն այն, որ ռուսական Regnum գործակալությունը, անտեսելով բազմաթիվ հերքող ապացույցներ, միանում է այս քարոզչությանը և հրապարակում նույնաբովանդակ մի վերլուծություն: Պատկերը սակայն իր ամբողջական տեսքն է ընդունում, երբ պարզվում է, որ հրապարակման հեղինակը նույն Հայկ Այվազյանն է:
Փաստորեն, Այվազյանը չի դադարում պահանջված լինել ռուսական քարոզչամեքենայի կողմից, և եթե ամիսներ առաջ իր այս «վերլուծությունը» հրապարակվում էր տեղական կայքերում, ապա այսօր կարող ենք փաստել, որ գործի է անցել ռուսական քարոզչության ծանր հրետանին՝ Regnum գործակալության տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031