Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ առաջին նիստն է: «Ելք» դաշինքը բոյկոտել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթը:
Այս պահին դաշինքը խմբակցության նիստ է անցկացնում, որին Էդմոն Մարուքյանը չէր մասնակցում: Մեր հարցերին, թե ինչու են բոյկոտում նիստը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ խմբակցության ղեկավարին հարցնենք:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ խմբակցության նիստից հետո հայտարարություն կանի: Մեր հարցին՝ ինչքա՞ն կտեւի ձեր նիստը՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց մոտ 1 ժամ:
Հայտնի է, որ ճիշտ այդքան էլ տեւելու է Սերժ Սարգսյանի ելույթը:
Իսկ թե ինչու Էդմոն Մարուքյանը չի մասնակցում՝ նա ասաց, որ ինտրիգ չփնտրենք, պարզապես իր ելույթին է պատրաստվում:
Տպավորություն էր, որ «Ելքը» ոչ թե խմբակցության նիստ է անցկացնում, այլ այսպես ասած «ոտքը կախ» է գցում, մինչեւ նախագահի ելույթը ավարտվի եւ գնան նիստի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարում` Ելքի նիստը՝ այս դռների հետեւում: