«Չեմ պատկերացնում ինչ-որ բան պետք է փոխվի, պետք է աշխատել , պատասխանատվությունը մեծացավ, հուսով եմ, կանեմ այն ինչ ինձանից սպասում է ժողովուրդը»,- ասաց ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը`խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`ըստ որոշ վերլուծաբանների, ԱԺ նախագահի պաշտոնում իր նշանակումը ժամանակավոր է, Արա Բաբլոյանն ասաց` ժամանակը ցույց կտա:
Հարց հնչեց` հեշտ կլինի՞ փոխարինել Գալուստ Սահակյանին, նա պատասխանեց. «Ամեն դեպքում, ամեն մարդ իր փորձառությունն ունի, Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե քաղաքական, թե պառլամենտական կյանքում: Համենայնդեպս, այն դասերը որ պետք է քաղեինք, մեզ ժամանակ է հարկավոր, որ կարողանանք դրսևորել մեր կարողությունը»: Արա Բաբլոյանը չի կաշկանդվի եւ անհրաժեշտության դեպքում կդիմի Գալուստ Սահակյանի օգնությանը:
Իսկ չարաճճի պատգամավորներին պատժելու մասին հարցին էլ ասաց, որ ինքը մանկաբույժ է եւ երեխաների հետ հաճույքով աշխատել է: Նա ամոթանք կտա, եթե պատգամավորները բացակայեն եւ կեղծ տեղեկանք բերեն:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ