Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառային տարածքների արդյունավետ կառավարումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն. Իգնատի Առաքելյան

Մայիս 18,2017 10:45

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի անտառային ոլորտի հարցերով պատասխանատու Նորբերտ Ուինկլեր-Ռատոնյինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության շրջանակները:

«Անտառային ոլորտին առնչվող խնդիրները պայմանավորված բնակլիմայական փոփոխություններով այսօր կարևորվում են ամբողջ աշխարհում: Հայաստանը ևս բացառություն չէ. անտառային տարածքների արդյունավետ կառավարումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և այս ուղղությամբ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է անտառային ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, որոնց թվում հատկապես կարևորվում են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և անտառների գույքագրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև անտառային ռեսուրսների բնագավառում ագրոբիզնեսի և էկոտուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի անտառամերձ շրջանների բնակիչների բարեկեցության ապահովմանը:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում իրականացրած դիտարկման արդյունքները, համաձայն որոնց Հայաստանում անտառների կառավարման ուղղության մեջ հիմնական մարտահրավերները վերաբերում են անտառային տարածքների ավելացման անհրաժեշտությանը, երկարաժամկետ ֆինանսավորման կայունության ապահովմանը և անտառային տնտեսությունների քաղաքականության ինտեգրմանը գյուղատնտեսական քաղաքականության հետ:
Ընդգծելով, որ ՊԳԿ-ի հետ համատեղ ծրագրերը եղել են հաջողված և արդյունավետ` նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրի մշակման և իրականացման նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031