Ի՞նչ օրենսդրական նախագծեր եք հեղինակելու`հարցն այսօր, վեցերորդ խորհրդարանի աշխատանքների մեկնարկի օրը, լրագրողներն ուղղեցին, ԱԺ նորընտիր պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի եւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին:
«Դեռևս ոչ, մի հատ ծանոթանանք, նոր»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի`ո՞ր հանձնաժողովներում է իրեն պատկերացնում, նա պատասխանեց. «Կքննարկենք խմբակցությունում, կորոշենք: Թույլ տվեք սկսել աշխատել»:
Նա ասաց նաեւ, որ կողմ էլ լինելու ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ