Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել» (Տեսանյութ)

Մայիս 18,2017 10:32

«Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք ուրեմն…»,- սա «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանն է լրագրողների այն հարցին`արդյոք դաշինքը խորհրդարանում իրեն հայտարարելու է ընդդիմադիր: Այսօր 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկին եկել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողները նրան հարցեր տվեցին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ այնուհետ ինքնաբացարկ հայտնած անձանց հետագա ճակատագրի մասին: Գագիկ Ծառուկյանն ասաց. «Վերջը լավ է լինելու: Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք:

Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել:

Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»:

Հիշեցնենք՝ նա մասնավորապես ասել էր. «Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել՝ ինչի համար է, ով է բզբզում, ինչ է ուզում, ինչ ուղղվածություն է, ինչ քամիներ են։ Կա քաղաքական պրոցես, որը պետք է թողնես հասունանա, որպեսզի հասկանաս՝ ովքեր են դրանով  շահագրգռված, որն այսօր Ծառուկյանը գիտի»։

Ծառուկյանը նշել էր, թե վեց անձի ինքն է ասել, որ գնան դիմումները հետ վերցնեն, մյուս վեցի հետ էլ ԿԸՀ-ի նիստից հետո է զրուցել. «Ես ոչ մեկիդ չեմ ուզում կորցնել, ամեն մեկդ էլ մեծություն եք, արժեք եք, ձեռագիր եք թողել։ Այսօր իրականությունն այնքան է փոխվել, որ բզելով, խառնելով, պղտոր ջուր գտնելով, մարդիկ ուզենան իրենց դերակատարությունը մեծացնել, մարդուն խառնաշփոթության մեջ դնել․․․ Սա մեզ համար դաս է, որ կարողանանք հասկանալ՝ մեկը մյուսին հարկավոր է հարգի, գնահատի, իր կողքը կանգնի։ Նոր կանոնադրություն է մշակած խմբակցության համար, բոլորդ ծանոթացեք․ բոլորդ հավասար իրավունքներ ունեք ասելու, քննարկելու և մենք պարտավոր ենք լսելու մարդու կարծիքը, տեսակետը, անկախ նրանից, թե դա ով է ասել։ Մեր ցանկացած ծրագրի իրականացումը մեր միասնության մեջ է»։

Գագիկ Ծառուկյանն այժմ վստահեցնում է`դաշինքում կրքերը հանդարտվել են:

Նաեւ հարց հնչեց`ինքն այլեւս ակտի՞վ պատգամավոր է լինելու: «Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել»,- հետեւեց պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031