Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացման եւ դպրոցների օպտիմալացման դեպքում կտուժեն հատկապես եզդիաբնակ գյուղերը

Մայիս 18,2017 15:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին,
ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին

Երեւան քաղաքում օրերս տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության արտահերթ նիստ, որին ներկա էին ինչպես նախագահության անդամները, այնպես էլ մարզերից եկած հեղինակավոր անձինք։

Նիստում քննարկվեց 2 հարց՝ համայնքների խոշորացման եւ դպրոցների օպտիմալացման հետ կապված խնդիրներ:

Համայնքների խոշորացման դեպքում հատկապես կտուժեն եզդիաբնակ գյուղերը։ Առանց այդ էլ եզդիաբնակ գյուղերը կիսադատարկ են, եւ եթե դրանք միավորվեն հայկական գյուղերի հետ, ապա կանտեսվեն մեր ազգային շատ սովորույթներ եւ առանձնահատկություններ, որն էլ ավելի կնպաստի եզդիական գյուղերի դատարկմանը։ Ուստի առաջարկում ենք համայնքների խոշորացման դեպքում միավորել միմիայն եզդիաբնակ գյուղերը մեկ վարչական տարածքում։ Մենք կարծում ենք, որ գոնե այդ դեպքում եզդի մարդը, պահպանելով իր ազգային առանձնահատկությունները, չի լքի իր, ինչպես արդեն ասվեց, դատարկվող գյուղը։ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ եզդիաբնակ գյուղեր կան նախկին Արագածի եւ Թալինի շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Արագածոտն մարզի տարածքում, որոնց թիվը հասնում է 20֊ի։

Դպրոցների օպտիմալացման դեպքում կրկին կտուժեն հատկապես եզդի դպրոցականները, եզդի ուսուցիչները եւ ընդհանրապես եզդի ազգաբնակչությունը։ Հատկապես եզդի աղջիկների դեպքում խնդիրն ավելի է բարդանալու, առանց այդ էլ եզդի աղջիկներին այնքան էլ մեծ ցանկությամբ ծնողները դպրոց չեն ուղարկում, էլ ուր մնաց ուղարկեն հեռավոր ու անծանոթ գյուղ, նույնը վերաբերում է նաեւ ուսուցիչներին։ Գործից զրկվող ուսուցիչը, հասկանալի է, կբռնի արտագաղթի ճանապարհը, իր հետ տանելով նաեւ իր ընտանիքը։ Բացի այդ, Արագածոտն մարզի եզդիաբնակ գյուղերում ձմռան ամիսներին ճանապարհները ծածկվում են ձյունով եւ հնարավոր չէ գյուղից գյուղ գնալը։ Ուստի առաջարկում ենք եզդիաբնակ գյուղերի դպրոցները հնարավորության սահմաններում հեռու պահել օպտիմալացումից։

Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը:

 

Ա. ԹԱՄՈՅԱՆ
Եզդիների ազգային միության նախագահ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031