Լրահոս
Օրվա լրահոսը

Հոդացավերի ու աղային կուտակումների ամոքիչ սպաս

Մայիս 18,2017 12:30

Թանով «Սիսական» սպասը հայերը կերել են ոչ միայն կշտանալու համար, այլ նաեւ` բուժվելու: Այն հանգստացրել է հոդացավերն ու բուժել աղային կուտակումները, թարմացրել է մաշկը, նաեւ շատ լավ վերացրել է հետխմածության տհաճ հետեւանքները: Օգտակար է դեպրեսիաների ժամանակ:

Սպասը պատրաստելու համար անհրաժեշտ է կարագահարոցային թան` 2 լիտր, ալյուր` 40 գրամ, խաշած ձավար` 60 գրամ, խաշած ոսպ՝ 50 գրամ, հավկիթ՝ 1 հատ, թթվասեր` 40 գրամ, կարագ` 50 գրամ, մաղադանոսի կոթեր-արմատներ` 30 գրամ, չոր ծոթրին` 4 գրամ, համեմ` 20 գրամ:

Պատրաստման եղանակը: Թանը եւ թթվասերը լավ հարել, ավելացնել ալյուրախյուսն ու հարած ձուն եւ դնել կրակին` փայտե խառնիչը թողնելով հեղուկի մեջ մինչեւ եռալը: Այնուհետեւ ավելացնել խաշած ձավարն ու ոսպը, մաղադանոսը, չոր ծոթրինը, կարագը, աղը եւ եռացնել եւս 10 րոպե:

Մատուցելիս ավելացնել մանր կտրատած համեմը: Կարելի է նաեւ սպասի մեջ լցնել թարմ, կտրատած ծոթրին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

17.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031