Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջին անգամ անցկացվեց «Street Workout Challenge»-ի Հայաստանի պաշտոնական թիմային առաջնությունը

Մայիս 17,2017 23:40

Այսօր կայացավ «Street Workout Challenge 2017» Հայաստանի առաջին պաշտոնական թիմային առաջնությունը:

Առաջնությունն անցկացվեց Հայաստանում Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակներում՝ Եվրամիության աջակցությամբ:

Մասնակցեց երեք անդամից բաղկացած 13 թիմ ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության մյուս քաղաքներից եւ գյուղերից: Հայաստանի «Սթրիթ վորքաութ» ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ բացօթյա (փողոցային) մարզումները Հայաստանում օրեցօր ավելի լայն տարածում են ստանում, իսկ այս առաջնության հաղթողը կճանաչվի Հայաստանի առաջին թիմային չեմպիոն եւ մեր երկիրը միջազգային ասպարեզներում ներկայացնելու իրավունք կստանա:

Արթուր Հարությունյանի խոսքերով, մարզաձեւը հանրապետությունում կայուն աճ է արձանագրում եւ արդեն հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում արդեն կան մշտական գործող կենտրոն-մասնաճյուղեր, որոնց գործունեության շնորհիվ մեծանում է մարզվողների քանակը:

«Եվ եթե այսօր առաջնությանը մասնակցում են 13 թիմեր եւ դրանցում ընդգրկված են լավագույնները, դա արդեն վկայում է քանակի եւ մրցակցության արդյունքում որակի մասին:

Մասնակից թիմերի առջեւ խնդիր էր դրված ոչ միայն ցուցադրել ուժային վարժություններ, ճկունություն, այլեւ թիմային համակցված գործողություններ: Հետաքրքիր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Երեւան-1, Տաշիր, Արտաշատ-1:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031