Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կար շրջան, երբ մենք` հայերս, կարծում էինք, որ եկել էր մեր երազանքն իրականացնելու պահը, սակայն այժմ վստահ ենք, որ այդ պահն օրեցօր հեռանում է. «Ալիք»

Մայիս 17,2017 22:03

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 13-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1915/12/13 #167

Հայերի դիրքորոշումը

«Գոլոս» թերթում (#37) հրապարակվել է հայ  հրապարակախոս Կորոգուլյանցի հետ զրույց, ով ասում է.

«Այս համաշխարհային պատերազմի փոթորկում բոլորին ոգեշնչում է պայծառ ապագայի հույսը, որն այլևս հեռու չէ: Երկրին նոր ապագա է սպասվում: Նույն ապագան է սպասվում նաև հայերին: Կար շրջան, երբ մենք` հայերս, կարծում էինք, որ եկել էր մեր երազանքն իրականացնելու պահը, սակայն այժմ վստահ ենք, որ այդ պահն օրեցօր հեռանում է և հայ ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին… Մեր ժողովրդի մեծ մասը զոհվել է բարբարոս թշնամու ձեռքով: Ծաղկած քաղաք-գյուղերը հավասարեցվել են հողին, սակայն մենք միևնույն է լիահույս ենք ապագայի նկատմամբ…»:

Վրաստան 1915/12/13 #167

Հայերի կյանքը

Բաքվում «Հայ մշակույթի սիրահարների շրջանակ»-ը, որոշել է բոլոր տեսակի օգնություն ցուցաբերել Օսմանյան կայսրությունից մազապուրծ եղած գրականության գործիչներին, նրանց պատվին երեկոներ կազմակերպել, գումար հավաքել, հայկական թերթեր և գրքեր նվիրել:

Երևանի հոգևոր ճեմարանում ստեղծվել է «Կրթության սիրահարների շրջանակ», որի գործունեության նպատակն է ապահովել Երևանի հայերի կրթությունն ու երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը:

«Հորիզոն»-ին տեղեկացնում են. Սոփչախլարում (Գումբրայի նահանգ) փախստականների իրավիճակը ծանր է և անտանելի: Սովի հետ մեկտեղ նաև վարակներ են տարածվում: Դեռևս սանիտարական օգնություն չկա: Օսմանյան կառավարությունը շարունակում է հայերի բնաջնջումը:

Վրաստան 1915/12/15 #168

Հայերի կյանքը

Վանի գյուղերում հայերը  եկեղեցիներ և աղոթատեղիներ չունեն: Նրանց մատուռները հողին են հավասարեցվել Ջևեփերդերի արշավանքի ժամանակ: Պարսկաստանում բնակվող հայերի վերաբերյալ սարսափազդու լուրեր են տարածվում: Օսմանյան կայսրության կառավարությունը քրդերի ջոկատներ է ստեղծում` հայերին կոտորելու նպատակով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ալիք»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031