ՀՀԿ գրասենյակ մտնող պատգամավորներից ոմանք բառացիորեն ճողոպրում էին: Օրինակ` նորընտիր պատգամավոր Հակոբ Բեգլարյանը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն ընդամենը կմկմաց եւ ա հնչյունն արտաբերեց, ոմանք խոստացան խորհրդի նիստից հետո հարցերի պատասխանել, ոմանք էլ կայծակնային արագությամբ էին մտնում կուսակցության գրասենյակ:
Որեւէ հարցի չպատասխանեցին նաեւ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սուրիկ Խաչատրյանը եւ Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ պաշտոն կուզեք, որ ձեզ տան` Առաքել Մովսիսյանն արհամարհական ժպտաց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ