Մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը երեք տարիքային խմբերում ու արդեն հայտնի են առաջին օրվա հաղթողների անունները անջատ մեկնարկ մրցաձեւում:
Մեծահասակներն ու երիտասարդները մրցեցին 25 կմ, իսկ պատանիները՝ 10 կմ մրցատարածություններում, որոնցում հաղթող դարձան. Էդգար Ստեփանյան (33.54,92` մեծահասակներ), Ռոբերտ Խաչատրյան (35.49,05` երիտասարդներ), Հովհաննես Երանոսյան (15.08,09՝ պատանիներ):
Վաղը Հայաստանի առաջնության մասնակիցները կպայքարեն 120 կմ խմբային վազքում (մեծահասակներ եւ երիտասարդներ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի