ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ գրասենյակ մտնող Արտակ Սարգսյանից (ՍԱՍ-ի Արտակ) լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես կմեկնաբանի իր անվան հետ կապված սկանդալը:
«Կթողե՞ք ներս մտնեմ»,- նեղսրտեց Արտակ Սարգսյանը:
Քիչ անց էլ հավելեց. «Քննության ավարտից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Ո՞վ էր հայտնի ձայնագրության մեջ «խոսող» տղամարդը հարցը անպատասխան մնաց:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ ձայնագրության մեջ լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») համար, իսկ ով ձայն չի բերի՝ նրա հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի, և նա կկորցնի աշխատանքը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ