Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյան. «Գործունեության արդյունավետության կողմնակից եմ և ոչ թե պաշտոնի բարձրության»

Մայիս 17,2017 19:12

Մայիսի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստին միացավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Առաջին անգամ կյանքումս եկել եմ այս շենք, հիմա ինձ այնքան հարցեր կտաք»,- ասաց նախկին դատախազը: Լրագրողների հարցին՝ իրեն պաշտոն կտա՞ն, կդառնա՞ արդարադատության նախարար կամ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ իրեն հետաքրքրում է աշխատանքը օրենսդիր մարմնում, նաև հավելեց, որ չի կարծում, որ հանձնաժողովի նախագահ կդառնա:

«Պառլամենտական պաշտոնները քաղաքական պաշտոններ են՝ անխուսափելիորեն առնչվում է քաղաքական գործունեությանը, իսկ պատգամավորի գործունեությունը՝ օրենսդիր գործունեություն է, իսկ դա ինձ խիստ բավարարում է»,- ասաց նա:

Նրա ձևակերպմամբ՝ ցանկացած մարդ կարող է արժեզրկել ցանկացած պաշտոն, դրա համար ինքը պաշտոնի բարձրության մասին իր կենսագրության մեջ չի մտածել: «Ես գործունեության արդյունավետության կողմնակից եմ և ոչ թե պաշտոնի բարձրության»,- ասաց նախկին գլխավոր դատախազը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031