Լրահոս
Օրվա լրահոսը

Չհայտարարված այց՝ զինվորական հոսպիտալ

Մայիս 17,2017 18:45

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել  մարտական հերթապահություն իրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած և բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ: Առանձնազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների հուզական ապրումները և վարքային դրսևորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքն ու դիրքորոշումները,  միջանձնային հարաբերություններով և զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կողմից հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաև զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները, ինչպես նաև զինծառայողների բժշկական փաստաթղթերը:

Այցի արդյունքներն ամփոփվում են՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու նպատակով:

Խորհրդի և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու են պարբերական բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031