Մայիսի 17-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ նախագահ կարող է նշանակվել Արա Բաբլոյանը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ ինքը եւ Արփինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ֆրակցիայի ղեկավարի դերում հնարավոր է նշանակվի Վահրամ Բաղդասարյանը: Իր մասին էլ հավելեց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ ինձ տեսնում է ՀՀ նախագահը եւ կուսակցությունը»: Նախարարական պորտֆելների մասին ասաց, թե դրանք դեռ չեն քննարկվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ