«Էս ի՞նչ տխուր պատմություններ եք պատմում»,- լրագրողների հետ զրույցում, մինչ «Ծառուկյան» դաշինքում քննարկումների մեկնարկը, իր զարմանքն արտահայտեց Վարդան Բոստանջյանը:
Լրագրողների «տխուր պատմությունները» վերաբերում էին դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած, ապա մանդատ վերցրած պատգամավորների նկատմամբ ճնշումներին:
«Դուք տեսե՞լ եք»,- հակադարձեց Վարդան Բոստանջյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այդ մարդիկ հայտարարում էին, թե Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներն իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրել:
Պատասխանելով իշխանության հետ հնարավոր համագործակցությունների մասին հարցին, պարոն Բոստանջյանն ասաց, որ պետության համար կարեւոր խնդիրների լուծման առումով իրենք համագործակցելու են թե իշխանության, թե ընդդիմադիր այլ ուժերի հետ:
Մանրամասները տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ