Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել: Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին:
Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին՝ նշելով, որ դատարան դիմելու ընթացակարգը չի պահպանվել: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այլ որոշման չէին սպասում:
Անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում