Aravot.am-ի հավաստի տեղեկություններով, երեկ Հատուկ քննչական ծառայության որոշմամբ ձերբակալել են «Մուշ» բաժնի համայնքային ոստիկան Վարուժան Ուռուշանյանին։ Նա, ըստ մեզ հասած տեղեկությունների, կասկածվում է կաշառք ստանալուն աջակցելու մեջ։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ կալանավորել էին Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանության նախկին աշխատակից Տիգրան Միլիտոսյանին՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում։
Տվյալ քրգործը հարուցվել է նախորդ տարվա նոյեմբերին Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանի կողմից կաշառք ստանալու փաստի առիթով։ Նախկին ոստիկանն էլ կասկածվում է օժանդակելու մեջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ