«Ծառուկյան» դաշինքի ԱԺ փոխնախագահի թեկնածուն Միքայել Մելքումյանն է: Քիչ առաջ ավարտված «Ծառուկյան» դաշինքի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում դաշինքի անդամ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք որոշել են, որ խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրեն Միքայել Մելքումյանին, իսկ Նաիրա Զոհրաբյանին, Վարդան Բոստանջյանին եւ Վարդեւան Գրիգորյանին կառաջադրեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ միայն վաղը ԱԺ նիստի ժամանակ հստակ կլինի, թե որ հանձնաժողովները կտրվեն դաշինքին:
Պատասխանելով ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած, հետո մանդատ ստացած պատգամավորների մանդատները վայր դնելու մասին հարցին, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ վաղը ամեն ինչ կլինի ԱԺ նիստի ժամանակ եւ բոլորի աչքի առջեւ: Այլ մանրամասները քիչ ուշ, տեսանյութում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հանդիպումից հետո լրագրողները նորից խոսեցին Նապոլեոն Ազիզյանի հետ, հասկանալու համար՝ ի վերջո վաղը ինքը հայտարարելո՞ւ է մանդատը վայր դնելու մասին: Պարոն Ազիզյանն ասաց, որ բոլոր հարցերը կքննարկվեն եւ պատասխաններ կստանան այս երկու օրը տեղի ունենալիք խմբակցության նիստում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ