«Ծառուկյան» դաշինքում ընթացող քննարկումներն արդեն ավարտվել են: Քիչ առաջ շենքի հետնամուտքից դուրս եկավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:
Քննարկումից դուրս եկավ նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Պարոն Զուրաբյանն ասաց, որ վաղը տեղի կունենա Ազգային ժողովի նիստ եւ նիստի ժամանակ լրագրողներն ամեն ինչ կիմանան: Քննարկումից այլ մանրամասներ պարոն Զուրաբյանը չհայտնեց:
Հարցին՝ ինքը մանդատը դնելո՞ւ է, թե ոչ, պատասխանեց. «Ես վաղը կլինեմ Ազգային ժողովում»:
Նկատենք, որ Արարատ Զուրաբյանը բավական բարձր տրամադրություն ուներ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ