Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական շահի վրա ձեւավորված ինտեգրացիան շատ հեռու չի գնա ու մեծ հաջողություններ չի ունենա». ռուս փորձագետները՝ ԵՊՀ-ում

Մայիս 17,2017 16:16

ԵՊՀ-ում հյուրընկալված ոուս փորձագետներն այսօր միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություն են կարդացել ԵԱՏՄ ինտեգրման թեմայով:

«Ինտեգրում եւ զարգացում» հ/կ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով, այսօրվա հանդիպումը մեկ տարի շարունակվող ծրագրի ամփոփումն էր: Այդ ծրագրի ընթացքում ԵՊՀ այն ուսանողները, որոնք մասնագիտանում են համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ոլորտներում, մեկ կիսամյակ ռուս փորձագետների անցկացրած հատուկ դասընթացին են մասնակցել, քննություն հանձնել:

«Այս գիտաժողովը նպատակ ուներ ամփոփել մագիստրանտների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների հետաքրքրությունները ԵԱՏՄ ինտեգրման ասպարեզում»,- ասաց Արամ Սաֆարյանը:

ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի վարչության նախագահ Անդրեյ Սերգեեւն ու ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը կարեւորելով համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, կարծիք հայտնեցին, որ հարյուրամյակներով ապրելով կողք կողքի` նախկին խորհրդային միության երկրներն ունեն քաղաքակրթական ընդհանրություններ, ինչը նրանց հնարավորություն է տալիս զարկ տալ ինտեգրացիոն գործընթացներին:

Ըստ փորձագետների, առանց հոգեւոր-մշակութային ոլորտի զարգացման, առանց հոգեւոր-մշակութային արժեքների ստեղծման տնտեսական շահի վրա ձեւավորված ինտեգրացիան շատ հեռու չի գնա ու մեծ հաջողություններ չի ունենա: Տնտեսական գործընթացներին զուգահեռ կարեւոր է քաղաքակրթական արժեքների ձեւավորման պահպանման գործընթացը հետխորհրդային երկրներում:

Արամ Սաֆարյանն էլ ասաց, որ ԵՏՄ-ն իրենց համար առաջին հերթին հետաքրքիր է, որպես ինտեգրացիոն գործընթաց, տնտեսությունները միատեղելու, ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, մարդկանց, ապրանքների, փողերի տեղաշարժը 182 միլիոն բնակչություն ունեցող շուկայում ընդլայնելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031