Լրահոս
Օրվա լրահոսը

Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա առիթով ՀՀ գերատեսչություններ նամակներ են ուղարկվել

Մայիս 17,2017 15:03

Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։

Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։

Այս առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է* ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։

Նամակներում տեղեկություն է տրամադրված Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակի մասին, ներկայացված են հետազոտություններից տվյալներ և համապատասխան գերատեսչություններին արված են համապատասխան առաջարկություններ։

Մասնավորապես, ՀՀ նախագահին առաջարկվել է՝

Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։

Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

Վերը նշված առաջարկություններն ուղղվել է բոլոր գերատեսչություններին։

Վարչապետի դեպքում նաև առաջարկվել է։

Իրականացնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային կոնվենցիոն պարտականությունները, մարդու իրավունքների կոնվենցիոն և այլ մարմինների, ներառյալ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների կոմիտեի, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բոլոր առաջարկությունները, որոնք առնչվում են ԼԳԲՏ իրավունքների իրացման ապահովմանը։

Ոստիկանությանն ու դատախազությանը՝

Իրավապահ գործունեություն իրականացնելիս ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:

Նույն սկզբունքը առաջարկվել է հաշվի առնել նաև պատգամավորներին ՝ օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս, իսկ Սահմանադրական դատարանին՝ գործեր քննելիս և իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս։

Կրթության և գիտության նախարարությանը՝

ՀՀ-ում խթանել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մասնագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմների ստեղծումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝

ՀՀ-ում ստեղծել սոցիալական ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մասնագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Առողջապահության նախարարությանը՝

ՀՀ-ում ստեղծել առողջապահության ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մասնագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Հայաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա միջոցառումներին կարող եք ծանոթանալ pinkarmenia.org կայք էջում։

Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։

Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։

2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։

Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։

Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։

 

նամակների նմուշներ

ՀՀ նախագահ

https://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2017/05/RApresident.pdf

Առողջապահության նախարարություն

https://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2017/05/moh.pdf

Ֆինանսների նախարարություն

https://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2017/05/mof.pdf

 

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031