Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերջին տեղում է Եվրոպայում LGBTI իրավունքների պաշտպանության ոլորտում. զեկույց

Մայիս 17,2017 14:42

Հայաստանը վերջին տեղում է Եվրոպայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աղյուսակում: Այս մասին ասվում է Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների և ինտերսեքսուալների միջազգային ասոցիացիայի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Իր զեկույցը կազմելիս ILGA Europe-ը հենվել է Rainbow Europe Map-ի 2017թ. քարտեզի վրա, որտեղ գրանցված է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում երկրների ցուցաբերած առաջընթացը:

Հայաստանն այդ առումով առաջադիմել է 5 տոկոսով և գտնվում է վերջին հորիզոնականում, նախավերջին հորիզոնականում Ռուսաստանն է (6 տոկոս):

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում ամենամեծ առաջընթացը գրանցել են Մալթան (88%), Նորվեգիան (78%) և Մեծ Բրիտանիան (75%):

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031