Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն կալանավորել 8 երեխա ունեցող կնոջը բռնաբարելու փորձ կատարածին

Մայիս 17,2017 14:37

Վերջերս Իջեւան քաղաքում 1983թ. ծնված տղամարդը փորձել է բռնաբարել 62-ամյա կնոջը, նրան հարվածներ է հասցրել եւ այլն: Բռնաբարությունը, սակայն, չի կատարվել:

Երիտասարդն ու նրանից տարիքով գրեթե երկու անգամ մեծ կինը Իջեւան քաղաքի բնակիչներ են, աշխատում են նույն հիմնարկում՝ Իջեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մի ծառայությունում:

Բռնաբարության փորձ արած տղամարդն այդ հիմնարկում բանվոր է, իսկ նշված կինը՝ հավաքարար: Հավաքարար կինն ամուսին չունի, 8 երեխա ունի, որոնք տարբեր հայրերից են: Բռնաբարության փորձ կատարած տղամարդը հաշմանդամ է, ամուսնացած չէ:

Բռնաբարության փորձը կատարողը եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում, ընդ որում՝ տղամարդն ու այդ կինը միասին են ոգելից խմիչ օգտագործել:

Դեպքի կապակցությամբ 34-ամյա հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, սակայն նա չի կալանավորվել, հետո ազատ է արձակվել:

Պատահարի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածով («Բռնաբարության փորձը»): Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Նշված քրեական գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ընթացքի մեջ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031