Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը միշտ պատրաստ է եղել տարածքներ զիջել կարգավիճակի դիմաց, բայց Ադրբեջանը չի գնա որեւէ զիջման» (Տեսանյութ)

Մայիս 17,2017 14:34

«Եթե Ադրբեջանը զիջումների պատրաստ չէ գնալ, մենք ինչպե՞ս առաջարկենք՝ եկեք նստենք հարցը լուծենք»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե ներկա փուլում որքանո՞վ է հնարավոր կյանքի կոչել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «տարածքների զիջում՝ կարգավիճակի դիմաց» թեզը, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահի դեկտեմբերյան ելույթը, որում ասվում էր. «Ղարաբաղը մերն է: Տարածքների մասին խոսք չի կարող լինել, դրանք մեր տարածքներն են, մերն են նաեւ Երեւանը, Մեղրին եւ Գորիսը»:

Հարությունյանը նկատեց. «Հայկական կողմը միշտ պատրաստ է եղել տարածքներ զիջել կարգավիճակի դիմաց, իսկ Ադրբեջանն ի՞նչ զիջումների է պատրաստ: Ադրբեջանն այսօր չի գնա որեւէ զիջման, եւ մոտակա ժամանակներում Ղարաբաղի հարցի լուծում չկա:

Պատճառը, ըստ նախկին պաշտոնյայի, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031