Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը նկատի ունի՝ եթե ԻՊ-ի կողմից ՀՀ-ի վրա հարձակում լինի, այո, Գյումրու բազան պատրաստ է» (Տեսանյութ)

Մայիս 17,2017 14:10

«Այն, ինչ ասել է Լավրովը, տեղավորվում է այն շրջանակներում, ինչ գրված է ռազմաբազայի գործառույթներում: Իսկ գործառույթը հետեւյալն է՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում բազան գործում է: Այն չի կարող օգտագործվել այլ նպատակի համար, բացի նրանից, ինչ գրված է գործառույթներում»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությանը, թե ՀՀ-ում գործող ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել նաեւ ԻՊ-ի դեմ պայքարում, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Լավրովը նկատի ունի, որ եթե ԻՊ-ի կողմից լինի հարձակում ՀՀ-ի վրա, այո, բազան պատրաստ է: «Ռազմաբազան միակողմանի չի կարող օգտագործվել, դա վերջինիս պայմանագրով է ամրագրված»,-նշեց Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031