«Եվրատեսիլը» այդքան մեծ մրցույթ չէ, ինչքան որ տեղ են տալիս: Դա ընդամենը երգի ստուգարք է, որը տարբեր երկրներում տարբեր մասշտաբներով է կայանում: Այնպես որ, այդ մեկ երգի վրա ծախսվող գումարը կարելի է այլ նախագծերի իրականացմանն ուղղել»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը: Կոմպոզիտորը խորհուրդ է տալիս հաջորդ տարիներին ինքնանպատակ գործիքավորված, անհոգի երգերով «Եվրատեսիլին» չմասնակցել: Նա կարեւորում է երգի մեղեդայնությունը եւ խոսքերի ու երաժշտության ներդաշնակությունը:
Թեմայի շուրջ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի եւ ճանաչված երգիչ,
երգահան Ռուբեն Հախվերդյանի դիտարկումները
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
17.05.2017