Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական քննություն հանձնող շրջանավարտների թիվը կտրուկ նվազել է. «Ա1+»

Մայիս 17,2017 13:25

9737 դիմորդ այս տարի ցանկանում է հանձնել միասնական քննություններ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է 1500- ով: Նրա խոսքերով՝ հիմնական պատճառներից մեկը շրջանավարտների թվի պակասն է: Նաեւ այլ պատճառներ կան՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների թիվն է ավելացել է, ինչի պատճառով էլ միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է:

Անկախ դիմորդների թվից, միասնական քննությունների օրն արդեն հայտնի է: Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին՝ կենսաբանություն առարկայով եւ կավարտվեն ռուսաց լեզու առարկայով: Քննական բոլոր կենտրոնները արդեն պատրաստ են՝ 29 քննական կենտրոն է գործելու՝ 9-ը Երեւանում, 20-ը՝ մարզերում: Եւս 5 կենտրոն գործելու է Արցախում: Արա Իսպիրյանի խոսքերով՝ քննական կենտրոններում արդեն տեղադրվել են տեսախցիկները եւ խլացուցիչ սարքերը: Քննական թեստերն էլ շուտով Լոնդոնից կտեղափոխվեն Երեւան:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031