Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտումների գործերով որոշումների վերաբերյալ ծանուցումները՝ SMS հաղորդագրությունների միջոցով

Մայիս 17,2017 13:05

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS)

հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:

Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:

Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է տվյալ հեռախոսահամարից տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-

համարը և հաշվառման համարանիշը (օրինակ՝ LZ999999,12YY345 կամ LZ999999, 345YY12) պարունակող բովանդակությամբ SMS հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ հեռախոսահամարին:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան SMS հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:

Անձը հնարավորություն ունի հետագայում փոխելու արդեն իսկ գրանցած հեռախոսահամարը՝ տվյալների նույն զույգը (հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ) նոր հեռախոսահամարից ուղարկելով 1041 կարճ

հեռախոսահամարին:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան SMS հաղորդագրություն:

Հեռախոսահամարը համակարգում գրանցելու 1 կարճ (SMS) հաղորդագրության արժեքը 50 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ), իսկ որոշումների վերաբերյալ ծանուցումներն ստանալը՝ անվճար:

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031