Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարված վերլուծությունները փաստում են, որ կարելի է զգալի խնայողություններ անել

Մայիս 17,2017 12:20

ՀՀ ՏԿԶ նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից կատարվել են մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ:

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50 մլն. դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ, բացառությամբ Երևանի) 2015, 2016 և 2017 թթ-ի ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները: Մասնավորապես, սննդի ծախսերի, հաստիքների քանակի, սաների քանակի և բյուջեների վերլուծության արդյունքում պարզվել է, որ կան խիստ անհամաչափություններ և մի շարք փոփոխություններ թույլ կտան կանոնակարգել ինչպես մանկապարտեզներում սննդի ծախսերի գրեթե տասնապատիկ անհամաչափությունները, սաների թվի, խմբերի թվի և աշխատողների թվի հարաբերակցությունը, այնպես էլ կառաջացնեն լրացուցիչ խնայողություններ:

2. ՀՀ մարզային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության վերլուծությունն իրականցվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ընդհանուր ծրագիր իրականացնող պետական դպրոցների համար՝ տրոհելով դպրոցները կլաստերների ըստ աշակերտների թվաքանակի: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցների ֆինանսավորման հիմնական սկզբունքի մեջ կան էական բացթողումներ, որի հետևանքով բյուջեների վերաբաշխման անհրաժեշտություն կա: Վերհանված ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ դպրոցների ֆինանսավորումը ըստ աշակերտների թվի և դրա համար կիրառվող բանաձևն արդյունավետ չէ:

3. ՀՀ 43 համայնքում աղբահանության ծախսերի վերլուծության նպատակն է պարզել մեկ շնչին բաժին ընկնող աղբահանության միջին ծախսը, գնահատել աղբահանության դիմաց գանձվող վճարների հավաքագրման մակարդակը և հաշվարկել, թե որ դեպքում է աղբահանության գործընթացը դառնում ինքնածախսածածկ: Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել առկա կառավարման և ֆինանսական խնդիրները, նշվել է, որ դրանց վերացման արդյունքում հնարավոր է ունենալ զգալի տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը ներկայացրել է նաև կոնկրետ առաջարկություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այցի ժամանակ ներկայացվել են վերոնշյալ վերլուծությունները: Գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, Վարչապետը կարևորել է նաև համայնքների թվայնացումը, ընդգծել, որ արդյունքում մեծածավալ տեղեկատվություն է լինելու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը:

Կատարված վերլուծությունները հասանելի են ՀՀ ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքէջում:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031