Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառներ, որից Հայաստանը պետք է «զրկի» Ադրբեջանին. «Ժամանակ»

Մայիս 17,2017 11:15
hrtir

Արցախի հետ սահմանին ադրբեջանական կառավարվող հրթիռի կիրառումը և հայկական զենիթային կայանի խոցումը Երևանի ավագանու ընտրության վրա կենտրոնացած հանրային ուշադրությունը վերստին ուղղեցին առաջնագիծ: Հատկապես, որ տեղի էր ունեցել ոչ միայն սովորական հերթական միջադեպը հրադադարի խախտման տեսքով, այլ Բաքուն փաստորեն կիրառել էր նոր զինատեսակ՝ կառավարվող հրթիռ, իսրայելական արտադրության «Սպայկ» հակատանկային հրթիռ:

Բաքուն այդ քայլին գնացել է համանախագահների տարածաշրջանային այցից առաջ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն այդպիսով փորձել է այսպես ասած «մեկնարկային կապիտալ» կուտակել նրանց հետ խոսակցության համար: Դա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ համանախագահների հետ խոսակցությանն ընդառաջ Ադրբեջանը չունի դրական սպասումներ, այլապես չէր ունենա «մեկնարկային կապիտալի» անհրաժեշտություն:

Համանախագահներն ամենայն հավանականությամբ գալիս են Վիեննայի օրակարգով, գուցե Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի: Այստեղ առաջնայինը հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցն է, որը Ադրբեջանը մերժում է, հասկանալով այն ամբողջ խորությունը, որ մեխանիզմը պարունակում է հակամարտությունը տրանսֆորմացնելու, տրամաբանության առումով ըստ էության գլխիվայր շրջելու տեսանկյունից: Բայց այդ գլխիվայր շրջադարձը կլինի հօգուտ կայունության և թեկուզ հարաբերական, բայց երկարատև խաղաղության: Մեխանիզմը Ադրբեջանին զրկելու է անպատիժ կրակելու հնարավորությունից: Մյուս կողմից թվում է, որ Հայաստանն էլ այդ դեպքում ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղան և խոսել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բայց այդ խոսակցությունը կարող է ձգվել անվերջ, դա չափազանց ժամանակատար մի գործընթաց է, որում ցանկության դեպքում հնարավոր է ժամանակ շահել անվերջ: Ադրբեջանը հենց դա հասկանալով է, որ մերժում է հրադադարի ներդրման մեխանիզմը, բացահայտ հայտարարելով, որ դա ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմն է:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031