Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման վերջում Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Դուք ձերն ասացի՞ք, բայց մեկ է՝ կառույցը լինելու է». «Ժողովուրդ»

Մայիս 17,2017 11:10

Արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը, որը ՀՀ հանրային խորհրդի անդամ է, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեռեւս 3-4 տարի առաջ մշակույթի ենթահանձնաժողովի անդամների մասնակցությամբ քննարկվել է Նոյան տապան կառուցելու հարցը. «Հիշում եմ, որ քննարկմանը ներկա էր ներդրողներից մեկը, ով կարծեմ, արտերկրից էր։ Նա հստակ որոշել էր, որ պետք է տվյալ նախագիծը իրականացվի եւ միայն Արարատին դիմահայաց բարձունքի վրա։ Վերջինիս փոխարեն, սակայն, խոսում էր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը, ով ամեն կերպ ձգտում էր ծրագիրը կյանքի կոչել։ Քննարկմանը ներկա ճարտարապետները, արվեստաբաններն ու մյուս մասնագետները կարծիք էին հայտնում, որ տվյալ ծրագրով աշխարհին չենք զարմացնի, այդ կերպ զբոսաշրջիկներին չենք գրավի, որ տապան կառուցելն անիմաստ է։ Հանրային խորհրդի անդամները հանդես էին գալիս այլ առաջարկներով, որոնց, սակայն, ականջալուր չեղան։ Քննարկման վերջում Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Դուք ձերն ասացի՞ք, բայց մեկ է՝ կառույցը լինելու է»։ Ակնհայտ էր, որ ներդրողը ձեւական էր դիմել հանրային խորհուրդ»,- պատմեց զրուցակիցը։

Նա շեշտեց, որ տապանի կառուցումը բավական ծախսատար է լինելու այն դեպքում, երբ դա ո՛չ գեղարվեստական, ո՛չ ֆունկցիոնալ առումով արժեք չունի. «Տապանը ազդելու է քաղաքի էսթետիկական ամբողջության վրա, որն արդեն իսկ խաթարված է։ Դա պրիմիտիվ մի գաղափար է, ի՞նչ է տալու մեր ժողովրդին։ Ով քնից զարթնի, երկու կոպեկ ունենա, պետք է ինչ ուզի, անի՞։ Աշխարհը ծիծաղելու է մեր տգիտության վրա, զարգացած երկրներում տեսեք՝ ուր է գնում պոստմոդեռն ճարտարապետությունը, մարդիկ ինչ մտքերով են զարմացնում աշխարհին, մենք՝ ինչ»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031