Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանիում ոչ միայն իշխանություն-ընդդիմություն անհաշտ պայքարի, այլեւ «Ելք»- «Երկիր ծիրանի» հրապարակային տեսարանների պակաս չի լինելու. «Ժողովուրդ»

Մայիս 17,2017 10:54

Ինչ է տալու մայրաքաղաքին նորընտիր ավագանիում թեկուզ եւ շատ ակտիվ, ազնիվ եւ նվիրված ընդդիմադիր անդամների ներկայությունը։ Ընդ որում, նրանք էլ բաժանված են երկու անհաշտ ճամբարների, մեկի կողմից հնչում են մյուսին քրեական հետապնդման ենթարկելու կոչեր, որոնք վերադարձվում են ձայնագողության մասին ակնարկներով եւ այլն։ Այսինքն՝ արդեն իսկ ակնհայտ է, որ նորընտիր ավագանիում ոչ միայն իշխանություն-ընդդիմություն անհաշտ պայքարի, այլեւ «Ելք»- «Երկիր ծիրանի» հրապարակային տեսարանների պակաս չի լինելու։

Մեծ հաշվով դա, իհարկե, վատ չէ։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ հրապարակային տեսարանների հետեւում շարունակելու են չլուծված մնալ հուսահատության գազելների, մահվան վերելակների ու նման տասնյակ, հարյուրավոր հիմնախնդիրներ։

Առավել եւս, որ եթե «Երկիր ծիրանին», այնուամենայնիվ, մանդատները վերցնի, ապա Երեւանի ավագանին կլինի խորհրդարանական ամբիոնից զրկված Զարուհի Փոստանջյանի համար քաղաքական միակ հարթակը, որը նա կօգտագործի ամբողջ ծավալով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031