Լրահոս
Օրվա լրահոսը

Միանշանակ է, որ երգիչը հեռացման պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանի առջեւ խոնարհվելու տեսանյութի համար, «Հայկական ժամանակ»

Մայիս 17,2017 10:53

Armtimes.com-ը, ինչպես 1in.am-ը, «YouTube»–ում տեղադրած տեսանյութի հետ կապված նույնպես բողոք է ստացել։ Կայքի «YouTube» էջից հեռացվել է «Ձախ Հարութը խոնարհվում է Սերժ Սարգսյանի առաջ եւ երգում ՀՀԿ-ի համար» տեսանյութը։ «YouTube»-ը տեղեկացրել է, որ «Տեսանյութն այլեւս հասանելի չէ «Harout Pamboukjian»-ի հեղինակային իրավունքի խախտման մասին բողոքի պատճառով»։

Ուսումնասիրելով խնդրի վերաբերյալ ծանուցումը, պարզում ֊ենք, որ բողոքատուն իրավական ծանուցում է ուղարկել տեսանյութում իր հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունն օգտագործելու վերաբերյալ։

Արդյունքում տեսանյութը հեռացվել է «YouTube»-ից, իսկ կայքի էջը ստացել է հեղինակային իրավունքի խախտման «դեղին քարտ», որը համարվում է որպես զգուշացում։ «Դեղին քարտի»՝ժամկետը սահմանվելու է մինչեւ 2017 թվականի հուլիսի 7-ը։

Իրավական պահանջը կարող էր տրամաբանական լինել, սակայն «YouTube»-ի բազմաթիվ օգտատերեր ներբեռնել են Ձախ Հարութի տարբեր տեսահոլովակներ, որոնք կարելի է անխոչընդոտ դիտել։ Միանշանակ է, որ երգիչը հեռացման պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանի առջեւ խոնարհվելու տեսանյութի համար:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031